1419 դիտում
22:09 30-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիա նիստում քննարկվեցին սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերին առնչվող հարցեր
Մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը:
Նիստին հրավիրված էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, նախարարության համակարգի գիտական կենտրոնների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սերմարտադրող ֆերմերներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից:
Կոլեգիայի օրակարգային հարցը վերաբերում էր ՀՀ-ում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքին, արդյունքներին և առաջիկա խնդիրներին, որի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:
Բացելով նիստը` կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը նշեց, որ սկսած 2010 թվականից նախարարության նախաձեռնությամբ սերմնաբուծության և սերմնարտադրության ոլորտում պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ իրականացվել են ծրագրեր, որոնց արդյունքում այդ 4-5 տարիների ընթացքում ակնհայտ ձեռքբերումներ են գրանցվել` նպաստելով հանրապետությունում հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը:
Իր զեկույցում հանգամանորեն անդրադառնալով այդ ծրագրերի արդյունքներին` Սամվել Գալստյանը մասնավորապես նշեց, որ ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 32 %-ից ավելացել է` 2014 թվականին կազմելով շուրջ 51%, իսկ ներկրված բարձր վերարտադրության սերմացուների բազմացմամբ աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի 70-75 % սորտաթարմացվել է:
Զեկույցի համաձայն` 2010 թվականին հացահատիկ և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 28.1 հազար հեկտարով և կազմել 185.7 հազար հա, իսկ համախառն բերքն ավելացել է 80.9 %-ով` կազմելով 590.5 հազար տոննա: Մասնավորապես 2010 թվականին ցորենի ընդհանուր ցանքատարածություններ կազմել են 87.6 հազար հա, համախառն բերքը` 183.5 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդհանուր ցանքատարածությունը կազմել է` 106.3 հազար հա, ցորենի համախառն բերքը ավելացել է 84.3 %-ով` կազմելով 338.2 հազար տոննա: Գարու ընդհանուր ցանքատարածությունները 2010 թվականին կազմել են` 61.2 հազար հա, համախառն բերքը` 118.6 հազար տոննա, իսկ 2014 թվականին` ընդհանուր ցանքատարածությունները կազմել է` 67.6 հազար հա, գարու համախառն բերքը կազմել է 200.5 հազար տոննա` ավելանալով 67.6 %-ով:
Հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերի (մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի տրամադրում, սերմացուների գների և վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում) իրականացման արդյունքում 2014 թվականին բուսաբուծության ընդհանուր ցանքատարածությունները` 2010 թվականի համեմատությամբ ավելացել են 49.2 հազար հեկտարով կամ շուրջ 17 %-ով: 2015 թվականի կանխատեսումներով ցանքատարածությունները կավելանան 14.5-15.5 հազար հեկտարով:
Լսելով և քննարկելով զեկույցը` կոլեգիան դրական գնահատեց իրականացված ծրագիրը և առաջարկեց, որպեսզի ծրագիրն այսուհետ նույնպես շարունակվի:
Կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը հանձնարարեց պատասխանատուներին իրականացնել համապատասխան աշխատանքներ` ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ` հաշվի առնելով առանձին հարցերի վերաբերյալ կոլեգիայի անդամների հնչեցրած առաջարկությունները:
Նմանատիպ նյութեր
2850 դիտում
21:24 13-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր
916 դիտում
23:42 15-07-2022
Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին առաջնահերթ ու կարեւոր նշանակության հարցեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան