2850 դիտում
21:24 13-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է սուպերէլիտային և էլիտային ցորենի սերմարտադրողների հետ` Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացմանը, բերքատվության բարձրացման նպատակով որակյալ սերմացուի արտադրությանը, սերմերի ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ոլորտում գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ներդրմանն առնչվող և այլ հարցերի: Քննարկվել է նաև ներկրման համար առավել նպատակահարմար սուպերէլիտային սորտերի սերմերի հարցը, ցանքաշրջանառության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները:
Քննարկումների արդյունքում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող առանցքային կետերը, այդ թվում` հացահատիկի մշակության կարևորությունը ցանքաշրջանառության և պարենային անվտանգության ապահովման նպատակով, պետության աջակցության շարունակականությունը` ուղղված ոլորտի զարգացմանը, տեղական արտադրողների կողմից սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը, մեխանիզացիայի պարկի վերազինման անհրաժեշտությունը, ապահովագրության մեխանիզմի մշակումը, պայմանագրային հիմունքներով գնային քաղաքականության կարգավորումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի ազատումը ԱԱՀ-ից:
Նախարարն առաջարկել է հաշվարկել և Աշոտ Հարությունյանին ներկայացնել 2017 թվականի գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ ցորենի և այլ սերմերի պահանջարկը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ` ընթացիկ խնդիրները քննարկելու և օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
22:33 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
3176 դիտում
12:31 01-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված