211652_close_icon
views-count1253 դիտում article-date 08:47 31-03-2015

«Հարավկովկասյան երկաթուղիները» սնանկության եզրի՞ն. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին: Ընկերությունը տևական ժամանակ է՝ վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այս խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը: Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայվում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր