211652_close_icon

Հայաստանում մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները». Առավոտ. խմբագրական

views-count1939 դիտում article-date 09:29 31-03-2015
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Որպես լրագրող ես զգում եմ բազմաթիվ ոլորտներում մասնագետների պակասը, այդ թվում՝ փորձագետների, այսինքն՝ մարդկանց, որոնք գիտելիքների որոշակի պաշար ունենալով՝ պետք է իմաստավորեն այս կամ այն երևույթը: Հատկապես զարմանալի է պատերազմող երկրի պարագայում ռազմական փորձագետներ գրեթե չունենալը: Բնականաբար, այդ «դատարկ տեղում» հայտնվում են մարդիկ, որոնք կյանքում որևէ զինատեսակ չեն տեսել, բայց սկսում են ռազմական ոլորտի վերաբերյալ այնպիսի տոնով դատողություններ անել, կարծես առնվազն մարշալ Ժուկովն են: Մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները»: Բարեբախտաբար, ոչ մեկի մտքով չի անցնում հոդված գրել կամ ասուլիս տալ՝ ներկայանալով որպես ֆիզիկոս, երկրաբան կամ մանկաբարձ, եթե համապատասխան որակավորում չունեն: Բայց քաղաքագետները Հայաստանում պարզապես վխտում են: Սովորաբար նրանք այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի գովազդն անող քարոզիչներ են: Դա բացարձակապես դատապարտելի զբաղմունք չէ, պարզապես գիտության հետ կապ չունի: Գիտությունն, իմ պատկերացմամբ, այս կամ ոլորտի վերաբերյալ գիտելիքների մի համակարգ է, որին տիրապետելու համար անհրաժեշտ է մի քանի տարի տևող ուսման ժամանակաշրջան: «Պողոսն ազգը կփրկի, իսկ Պետրոսը կկործանի» մակարդակի դատողությունների համար ոչ մի հատուկ գիտելիք պետք չէ: Այդ առումով ամենալավ քաղաքագետները տաքսու վարորդներն են»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր