1034 դիտում
15:30 31-03-2015
Տեղի է ունեցել շախմատի մարզային ֆեդերացիայի հերթական նիստը
Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացայի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Մարզի շախմատի ֆեդերացայի նիստի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ս. Լպուտյանը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը ներկայացրել է մարզի շախմատի ֆեդերացիայի նախորդ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև անդրադարձ կատարել շախմատի ասպարեզում արձանագրված ցուցանիշներին, մասնավորապես, Կոտայքի մարզի շախմատի հավաքական թիմի Հայաստանի առաջնությունում երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնելու հանգամանքին:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է մարզում <<Շախմատ>> մարզաձևի զարգացման հեռանկարներին, մարզի քաղաքային և գյուղական համայնքներում շախմատային ավանդույթների կայացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում <<Շախմատ>> առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը միտված նախաձեռնություններին:
Կոտայքի մարզպետը նշել է, որ մարզաձևը մշտապես գտնվելու է մարզի ղեկավարության և մարզի շախմատային ֆեդերացիայի ամենօրյա ուշադրության կենտրոնում և արվելու է առավելագույնը մարզի շախմատային ցուցանիշներում մշտապես բարձր արդյունքներ գրանցելու գործում:
Մարզի շախմատի ֆեդերացայի նիստի շրջանակներում ամփոփիչ խոսքով ներկաներին է դիմել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ս. Լպուտյանը՝ կարևորելով մարզաձևի շարունակական զարգացումն ու մարզում շախմատի նկատմամբ նորովի հետաքրքրություններ ձևավորելու անհրաժեշտությունը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալն իր խոսքում նշել է նաև, որ առաջիկայում Կոտայքի մարզում նախատեսվում է կազմակերպել Շախմատի աշխարհի առաջնություն:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
19:36 29-03-2014
Տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը
902 դիտում
21:16 29-11-2022
Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին