1065 դիտում
22:04 31-03-2015
Երևան է ժամանել հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդ Վիկտոր Փինեդան
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հյուրընկալել է հաշմանդամների իրավունքների միջազգային շարժման առաջնորդներից մեկին` Վիկտոր Փինեդային, ով Երևան է ժամանել հաշմանդություն ունեցող անձանց համար հասանելիության ընլայնման հարցերի շուրջ հանդիպումներ կազմակերպելու նպատակով։
Ողջունելով հյուրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը համառոտ ներկայացրել է Երևանի գլխավոր հատակագիծը և նշել, որ փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորին հասանելի դարձնելու խնդիրներին` վկայակոչելով արդեն կյանքի կոչված մի շարք ծրագրեր:
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն էլ նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության հարուստ փորձ ունի և հույս հայտնել, որ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը առավելագույն չափով նպաստելու առումով, այս հանդիպումը ևս կտա արդյունքներ: Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն անդրադարձել է այն ծրագրային առաջնահերթություններին, որոնք Երևանի ավագանու որոշումներով տարեցտարի կյանքի են կոչվում: Հատկանշվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ խստորեն վերահսկվում են ոլորտում իրականացվող բոլոր աշխատանքները` առաջնահերթությունը տալով քաղաքաշինական, սոցիալական, առողջապահական և սոցիալական բաղադրիչներին: Կարևորվել է այն հանգամանքը, որ բոլոր նախաձեռնությունները կյանքի
կոչելիս հատուկ հաշվի են առնվում ոլորտի ՀԿ-ների կարծիքներն ու առաջարկները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կալիֆորնիայի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման բաժանմունքի դասախոս, Ամերիկյան համալսարանի միջազգային ծառայության դպրոցի համեմատական հաշմանդամության քաղաքականության ծրագրի դասախոս և Հաշմանադամության համաշխարհային ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Փինեդան նշել է, որ, ընդամենը մեկ օր գտնվելով Երևանում, համոզվել է, թե քաղաքային իշխանությունները որքան մեծ ուշադրություն են դարձնում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրներին:
Ամերիկացի հյուրը մասնավորեցրել է իր
դիտարկումները քաղաքային միջավայրի հասանելիության, փողոցներում ու գետնանցումներում ազատ տեղաշարժի ապահովման, քաղաքային տրանսպորտում հաշմանդամասայլակով տեղաշարժվելու հնարավորության և այլ բաղադրիչների առումով: Վիկտոր Փինեդան հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցությունը կլինի կառուցողական և իր մասնագիտական գիտելիքներն ու նպաստը կբերի հատուկ կարիքներով անձանց համար իրագործվող քաղաքային ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
21:24 03-12-2018
Արցախի ՄԻՊ-ը կազմակերպել է կլոր սեղան՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով
6478 դիտում
12:50 05-10-2018
Հայաստանի պատվիրակությունը ժամանել է Փարիզի «Հաշմանդամների պալատ»՝ վերջին հրաժեշտը տալու Ազնավուրին
Այս բաժնից
1873 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2488 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
1240 դիտում
23:11 31-12-2024
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան