211652_close_icon
views-count2570 դիտում article-date 21:24 03-12-2018

Արցախի ՄԻՊ-ը կազմակերպել է կլոր սեղան՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով

Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Պաշտպան Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է ՄԻՊ հաստատության ծրագրերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ շեշտադրելով իր պատրաստակամությունը հետևողական ուշադրության ներքո պահել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրները և նպաստել դրանց համակարգային լուծմանը: Պաշտպանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ հասարակության քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում նրանց ներգրավվածության, հաշմանդամների կրթության, կարողությունների զարգացման, զբաղվածության, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և մի շարք այլ հարցերի: Նա հատուկ ուշադրության է արժանացրել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը՝ այն համարելով և՛ հաշմանդամների, և՛ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր: Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ ջանքերով աշխատեն մեկ հիմնական նպատակի համար, այն է՝ հաշմանդամների համար ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ ինքնուրույն իրացնելու իրենց իրավունքները: Մասնակիցների միջև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ պայմանավորվելով որոշ գործնական քայլերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր