Շիրակի մարզպետը խոստացել է բնակարանի հարցում օգնել Ավետիսյանների բարեկամուհի Կարինե Ավետիսյանին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է բնակարանի հարցում օգնել 2015թ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բարեկամուհի Կարինե Ավետիսյանին: Նա մինչև ոճրագործությունը Ավետիսյանների հետ Գյումրիում ապրել է Մյասնիկյան 188 հասցեում՝ նույն բակում, կողքի տանը:
Ավետիսյանների սպանությունից հետո Կարինե Ավետիսյանը հրաժարվել էր իր տնից և հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ: Օրերս նա հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և խնդրել օգնել իրեն բնակարանով: Կ. Ավետիսյանն ասել է, որ հանդիպել է մարզպետին, նա ասել է, որ կօգնի՝ ինչով կարող է: Կարինեն շեշտել է, որ դեպքից հետո չի գնացել ու չի գնալու այդ տուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։