Իրանական ինքնաթիռը և ամերիկյան ուղղաթիռը հազիվ են խուսափել իրար բախվելուց
Պարսից ծովածոցում տեղի է ունեցել միջադեպ, որը կարող էր վատ հետևանքներով ավարտվել:
Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, իրանական ռազմական Y-12 ինքնաթիռը քիչ է մնացել՝ բախվեր ամերիկյան MH-60R Sea Hawk ուղղաթիռին:
Այն 2 անգամ մոտեցել է ամերիկյան ուղղաթիռին, իսկ նրանց միջև հեռավորությունը եղել է 40 մետրից քիչ: Ամերիկյան ռազմական հրամանատարությանը անհանգստացրել է միջադեպը և նա հայտարարել է, որ իրանական բանակի հրամանատարությունը լիովին չի վերահսկում իր ստորաբաժանումների գործողությունները: