11377 դիտում
18:01 01-04-2015
Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը զրկվել է մեդալից
Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, որտեղ չեմպիոնի տիտղոսն էր նվաճել Աշոտ Դանիելյանը, պարգևատրման հանդիսավոր արարողությանը, երբ հնչել էր Հայաստանի պետական օրնհերգը, 3-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Բախտիար Աբասովն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել՝ պպզելով պատվո պատվանդանին:
Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը հայտնել է, որ նման քայլի համար սամբիստին 2-ից 3 տարով կորակազրկեն և կզրկեն մեդալից:
Սամբոյի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը նշել է, որ այդ հարցով շուտով վերջնական որոշում կկայացվի:
Նշենք նաև, որ ադրբեջանցի սամբիստը ավելի ուշ ներողություն էր խնդրել Աշոտ Դանիելյանից, ասելով, որ եթե նա կանգնած լսեր Հայաստանի օրհներգը, ապա իր երկրում նա խնդիրներ կունենար:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
20:46 15-06-2023
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության օրհներգի վերջին տունն ավելորդ է համարում
26955 դիտում
02:08 24-02-2017
Հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին և հաղթանակից հետո ցուցադրել Արցախի դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1555 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
1240 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News