211652_close_icon
views-count9639 դիտում article-date 21:45 01-04-2015

BMW-ի ապրիլմեկյան կատակը՝ ավտոսրահում. տեսանյութ

Նոր Զելանդիայի BMW ավտոսրահներից մեկում որոշել էին ապրիլմեկյան հայտարարություն տպագրել թերթերում՝ կայանալիք խաղարկության մասին: Ըստ հայտարարության՝ ապրիլի 1-ին ավտոսրահի առաջին հաճախորդը պետք է հարցներ ոմն Թոմին, ինչից հետո նա կստանար նոր BMW՝ իր հին մեքենայի փոխարեն: Շատերն, իհարկե, հայտարարությունն ընդունել էին որպես ապրիլմեկյան կատակ և չէին հավատացել: Սակայն գտնվել էին այնպիսիններն, ովքեր եկել էին ավտոսրահ և….ստացել 1-ին սերիայի նոր BMW: Նշենք, որ ավտոսրահի առաջին հաճախորդ կին վարորդի հին Nissan-ը բավարական կոնցեռնը վաճառել էր և օգտագործել գումարը բարեգործական նպատակներով: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր