211652_close_icon
views-count1915 դիտում article-date 11:18 02-04-2015

ԿԲ նախագահին պետք է հանել, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն. Հ. Բագրատյան. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իր խորին համոզմամբ՝ չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի: Ըստ նրա՝ Հայաստանը մտել է ԵՏՄ արտահանումն ավելացնելու համար, սակայն ՀՀ ԿԲ-ն արժևորել է դրամը ռուբլու նկատմամբ 37.5%-ով, ինչի արդյունքում, արտահողը հայտնվել է վատ վիճակում: Նա նաև ասել է, որ ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը ռուբլու, առավել ևս՝ դոլարի, նկատմամբ: Պլանավորած արժեզրկել, և սա բազմիցս ասվել է, անկախ գնաճային հետևանքներից, որպեսզի տնտեսությունը շնչի: Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր