Անապայում բռնցքամարտի մրցաշարին կմասնակցեն նաև մեր երիտասարդները
Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մեկնել է Անապա քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին: Բռնցքամարտի միջազգային ռինգում իրենց ուժերը կփորձեն նաև կաշվե ձեռնոցի մեր երիտասարդ ներկայացուցիչները:
Անապայում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Անապայի միջազգային մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին: