Ցուցահանդես` Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը
Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան նկարչության խմբակի սաները ներկայացան նոր աշխատանքներով: «Գարուն ու գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի աշխատանքներ: Մշակույթի տանը հյուր էին վանաձորցի տարբեր բնագավառներում մեծ վաստակ ունեցող 10 կանայք:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ողջույնի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Փոխմարզպետն իր խոսքում նշեց, որ Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունը մշտապես ակտիվություն է ցուցաբերում, կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ, ինչը գովելի է: