211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:33 06-02-2025

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Մարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կնվազի 3-5, 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր