2157 դիտում
20:22 02-04-2015
Գեղարքունիքում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը
Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցում էին Գավառի N 2, Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը:
Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը: Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին:
Միջմարզային փուլում հաղթող ճանաչված թիմերը կանցնեն եզրափակիչ եւ կմրցեն Երեւանի ու ԼՂՀ թիմերի հետ: Եզրափակչում հաղթող ճանաչված թիմը մասնակցելու է 2016 թվականին Սերբիայում կայանալիք վոլեյբոլի աշխարհի առաջնությանը: Մարզային փուլի բոլոր մասնակից թիմերը դպրոցականների վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից արժանացան հավաստագրերի:
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
21:29 01-04-2015
Գեղարքունիքում անցկացվեց բասկետբոլի եւ ձեռքի գնդակի մարզային առաջնությունը
1915 դիտում
22:25 14-04-2015
Լճաշենում անցկացվեց դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը
1707 դիտում
17:35 19-01-2021
Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
Այս բաժնից
967 դիտում
19:58 19-10-2024
Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
1033 դիտում
12:50 19-10-2024
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է. նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է
3160 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում