Դեպի Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը վեճի պատճառով վայրէջք է իրականացրել Կրասնոդարում
Մոսկվայից թուրքական Բոդրում հանգստավայր չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Կրասնոդարում: վայրէջքի պատջառը եղել է ուղևորներից մեկի անադեկվատ պահվածքն է եղել: Այս մասին գրում է Interfax-ը:
«Մոսկվա-Բոդրում չվերթի ուղևորներից մեկը, ամենայն հավանականությամբ, չարաշահելով թունդ ալկոհոլային խմիչքներ դեռ թռիչքից առաջ, անադեկվատ պահվածք է ցուցաբերել և Կրասնոդարին մոտենալու ժամանակ կռիվ սկսել հարևանների հետ», - հաղորդել է աղբյուրը:
Բորտուղեկցորդներին չի հաջողվել կարգի հրավիրել տղամարդուն, և ինքնաթիռի հրամանատարը որոշել է ընդհատել չվերթը: Ինքնաթիռը վայրէջք է իրականացրել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում, որտեղ անհանգիստ ուղևորին հանձնել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներին:
Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը դեպի թուրքական հանգստավայր:
Աղբյուրը ավիաընկերության անվանումը չի նշել: