ՉԻ. Հայոց ցեղասպանության տուն-թանգարան են այցելելու ՀՀԿ կանանց խորհրդի 3000 հանրապետական կանայք
«ՀՀԿ–ի համար ծանր օրեր են սկսվել,- գրել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:- Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպի համար մտահոգվելու փոխարեն իշխող կուսակցությունը նոր թափով ձեռնամուխ է եղել Ցեդասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձևական կողմը ապահովելու գործընթացին:
«ՉԻ» տեղեկություններով՝ վաղը Հայոց ցեղասպանության տուն-թանգարան են այցելելու ՀՀԿ կանանց խորհրդի 3000 հանրապետական կանայք: Այնտեղ ՀՀԿ-ական փափկասուն տիկնայք հանդես են գալու կոչ-հայտարարությամբ: «ՉԻ» տեղեկություններով՝ նրանց հրահանգված է ներկայանալ բացառապես սև գույնի հագուստներով:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցներին խստորեն ներկա–բացակա են անելու՝ բացակաների վարքը հետագայում քննարկելու խստիվ որոշումով» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։