211652_close_icon
views-count1765 դիտում article-date 13:50 03-04-2015

ՃԿՊԱ ուսանողները գործնական պարապմունքներ են անցկացրել Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում. լուսանկարներ

Մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում իրականացվել են գործնական պարապմունքներ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների հետ: Եղել են հետևյալ թեմաներով դասախոսություններ և ցուցադրումներ. • Հասկացություն երկրաշարժ երևույթի մասին. • Երկրաշարժը և Հայաստանի սեյսմիկությունը. • Սեյսմիկ վտանգի մոնիթորինգ, ՍՊԾ ազգային դիտացանցի կառուցվածքը, կայաններից տվյալների ստացման ժամանակացույցը. • Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում տեղադրված թեքաչափի և դեֆորմոգրաֆի նշանակությունը. • Երևան քաղաքում սեյսմիկ ուժգնության իրական ժամանակում բաշխման հայ-ճապոնական նոր սերնդի համակարգը. • Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները. • Սպիտակի երկրաշարժի ավերածությունների պատճառները, շենքերի և շինությունների տիպերը, տեխնիկական վիճակը, դինամիկական մարիչները և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը, հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքը. • Ջրամբարների պատվարների տեսակների դասակարգումը, տեխնիկական վիճակը, փլուզման դեպքում ջրածածկման գոտիները, երկրաշարժի դեպքում նրանց վարքը: Գործնական պարապմունքներին մասնակցել են ՃԿՊ ակադեմիայի 34 ուսանող, որոնք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ներկայացված նյութերին, տվեցին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Պրակտիկայի ընթացքում ուսանողների բոլոր խմբերն այցելեցին հայ-ճապոնական համակարգի Դավիթաշեն դիտակայան, տեղում ծանոթացան և ականատես եղան դիտակայանի աշխատանքի սկզբունքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր