211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:41 03-04-2015

ԲՀԿ-ում ընդունեցին եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր եւ վավերագրեր՝ եզդիների հանդեպ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ` ակնկալելով ՀՀ ԱԺ-ի կողմից համարժեք քաղաքական գնահատական: Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից տալ քաղաքական գնահատականª Իրաքում եզդիների հանդեպ ՙԻսլամիստական պետություն՚ ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին£ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկեցին Օսմանյան Թուրքիայում եզդիների հանդեպ տեղի ունեցածը ՙցեղասպանություն՚ որակելու հարցը քննարկել ԱԺ-ում ստեղծվելիք աշխատանքային խմբում, որին ակտիվորեն կմասնակցեն նաեւ խմբակցության պատգամավորները£ Իսկ ինչ վերաբերում է այսօր Իրաքում եզդիների հանդեպ ՙԻսլամիստական պետություն՚ ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին գնահատական տալուն, ԲՀԿ պատգամավորները խոստացան ԱԺ առաջիկա քառօրյայում բարձրացնել այդ հարցը:

Նմանատիպ նյութեր