211652_close_icon
views-count1399 դիտում article-date 18:37 03-04-2015

Ֆրանսիայում իսլամիստ ահաբեկչի նախկին պատանդները դատի են տվել ԶԼՄ-ներին` իրենց կյանքը վտանգող կադրերը հրապարակելու համար

Հունվարի 9-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ իսլամիստ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիից սառցախցիկում թաքնված 6 անձինք դատական հայցեր են ներկայացրել ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների դեմ, այդ թվում` BFMTV հեռուստաալիքի: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, իսլամիստի նախկին պատանդները դատական հայցերի հիմքում են դրել այն հանգամանքը, որ երբ ահաբեկիչ Կուլիբալին իր խմբով զավթել էլ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկն ու պատանդ վերցրել այնտեղ գտնվող հաճախորդների մի մասին, իրական ժամանակում մի շարք ԶԼՄ-ներ և նաև վերոհիշյալ հեռուստաալիքը ցուցադրել են կադրեր, որոնցում բավական հստակ երևացել է, թե որտեղ են թաքնված մարդիկ: Հայցվորների փաստաբան Պատրիկ Կլյուգմանը հայտարարել է, որ այդ իրավիճակում ԶԼՄ-ների աշխատանքի մեթոդը կարելի է որակել որպես հանցանք գործելու հրահրում, քանի որ եթե իսլամիստ ահաբեկիչը իմանար այն մասին, թե ինչ են հաղորդում, օրինակի համար, BFMTV հեռուստաալիքի լրագրողներն ուղիղ եթերից, Կուլիբալիից թաքնվող մարդկանց կյանքերը գուցե լուրջ վտանգի տակ հայտնվեին:

Նմանատիպ նյութեր