211652_close_icon
views-count26530 դիտում article-date 18:50 05-04-2015

Երևանում «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի դիմաց բախվել են Mercedes-ը, BMW-ները, Ford-ը, Toyota Camry-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի դիմաց, բախվել են. Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Մուսիկյանի վարած առանց համարանիշների Mercedes մակնիշի, էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռուդիկ Սահակյանի վարած BMW մակնիշի 34 ԼP 373 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Էդիկ Կարապետյանի վարած BMW մակնիշի 47 ՕD 700 համարանիշի, Կոտայքի մարզի Ալափար գյուղի բնակիչ, 52-ամյա Սեդրակ Իսպիրյանի վարած Ford մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Ներսես Բերբերյանի վարած Toyota Camry 34 ԼM 353 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford -ի ուղևորներ՝ 17-ամյա Աննա, 12-ամյա Արմեն, 16-ամյա Արմինե Իսպիրյանները և 48-ամյա Կարինե Երանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ի սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes-ի վրա եղել են պետական համարանիշներ ու մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը՝ Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր