211652_close_icon
views-count36832 դիտում article-date 21:38 30-05-2019

Խոշոր ավտովթար Երևանում. 30–ամյա վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի դիմաց, բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել. ժամանել է ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաներում Երևանի բնակիչ, 30-ամյա Բագրատ Ավագյանը իր վարած ГАЗ 3302 մակնիշի 262 OT 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բեռոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, մինչև որ ճանապարհային ոստիկանները բեռնատար ավտոմեքենայով քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին ավտոմեքենան և այն տեղափոխեցին անտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանութւան պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր