211652_close_icon
views-count22481 դիտում article-date 10:31 06-04-2015

Գավառի մանկատան տնօրինությունն ու սաները շնորհավորում են սիրված գնդապետի ծննդյան տարեդարձը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի ծննդյան օրն է: Գավառի մանկատան անձնակազմը, ինչպես նաև մանկատան սաներն ի սրտե շնորհավորում են իսկական զինվորականին, մեծատառով մարդ և իսկական հայ Գ. Գրիգորյանին, ով մանկատան ամենասպասված ու սիրելի հյուրերից է և ում շնորհիվ մանկատան սաների բազմաթիվ խնդիրներ օպերատիվորեն լուծվում են: Մաղթում ենք ոստիկանության զորքերի գնդապետին առողջություն, երկար տարիների կյանք: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է գնդապետ Գ. Գրիգորյանի համառոտ կենսագրությունը: Գնդապետ Գուրգեն Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի ապրիլի 6-ին՝ Անիի շրջանի Քարաբերդ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է ժամկետային զինծառայության՝ ՀՀ Զինված ուժերում: 2000 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2000-2008 թթ. զբաղեցրել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարի պաշտոններ: 2008-2010 թթ. սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում՝ ստանալով «Զորամիավորումների և զորամասերի ղեկավարում» որակավորում: 2010-2012 թթ. ծառայությունը շարունակել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ: 2012 թ. հունվարից ՀՀ ՈԶ հասարակական կարգի պահպանության գնդի 1033 զորամասի հրամանատարն է: Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական գործողություններին: Խիստ պահանջկոտ և օրինակելի սպան իր բարեխիղճ ծառայության համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարի կողմից՝ «Դրաստամատ Կանայան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության» համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ոստիկանության պետի կողմից՝ անվանական զենքով, «Օրենքի պատվար», «Մարտական զորակցություն», «Ոստիկանությունում երկարամյա ծառայության» համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով և ա յլ պարգևներով: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/02/48323/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատիկին ընդառաջ, զորամասի ողջ անձնակազմը այցելել էր Գավառի մանկատուն: Զորամասի անձնակազմի այցը Գավառի մանկատուն միշտ սպասված էր, ինչի վառ ապացույցը երեխաների ջերմ ընդունելությունն ու դրական վերաբերմունքն էր մեր ոստիկանների նկատմամբ: Մանկատան սաներն արդեն ճանաչում են իրենց հյուրերին և մեծագույն ուրախությամբ, հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցին արդեն իսկ բարեկամացած ոստիկաններին: Մանկատուն էր այցելել ՀՀ ՈԶ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը, ով երեխաներին ՀՀ ՈԶ հրամանատարի անունից փոխանցեց բարեմաղթանքներ և 200 000 դրամ դրամական օգնություն: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր