«Շշերի Մելոյի» եղբայրն էլ է ուզում Աբովյանի քաղաքապետ դառնալ. «Ժամանակ»
«Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր: Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։