211652_close_icon
views-count2983 դիտում article-date 11:27 07-04-2015

Բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանի» շարժման ևս 3 անդամներ

Բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից: Նրանց հաղորդմամբ՝ առավոտյան խուզարկվել են նաեւ Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Այս պահին խուզարկվում է նաեւ Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը:

Նմանատիպ նյութեր