2820 դիտում
21:17 25-05-2016
Հանրային վստահության խորհրդի հնարավոր անդամներից ամենաշատ ձայն հավաքել է Ժիրայր Սեֆիլյանը
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպված հանրային վստահություն վայելող անձանց հրապարակային ընտրության գործընթացի արդյունքներով ամենաշատ վստահության քվեն ստացել է Ժիրայր Սեֆիլյանը:
Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության անդամ [url=https://www.facebook.com/hgrigor2?fref=nf]Հայկ Գրիգորյանը[/url]:
Հիշեցնենք, որ Հանրային վստահության խորհուրդը, ըստ մտահղացման, ՝ պետք է ունենա 11 անդամ։
Ստորև, ըստ ստացած ձայների քանակի, ներկայացնում ենք առավելագույն ձայներ ստացած առաջին 10 անհատներին՝ նշելով նրանց դիրքորոշումը Հանրային խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ.
1. Ժիրայր Սեֆիլյան, 501 ձայն, համաձայնել է,
2. Զարուհի Փոստանջյան. 398 ձայն, մերժել է,
3. Արթուր Մեսչյան, 338 ձայն, չի արձագանքել,
4. Արա Պապյան, 311 ձայն, համաձայնել է,
5. Գարեգին Չուքասզյան, 244 ձայն, համաձայնել է,
6. Նիկոլ Փաշինյան, 194 ձայն, չի արձագանքել,
7. Արթուր Սաքունց, 215 ձայն, համաձայնել է,
8. Անդրիաս Ղուկասյան, 152 ձայն, համաձայնել է,
9. Լևոն Բարսեղյան, 135 ձայն, համաձայնել է,
10. Արգիշտի Կիվիրյան, 116 ձայն, մերժել է:
Այսպիսով, մեր հրապարակային առաջարկությանը, որը բխում էր մեր էջում կազմակերպված քվեարկության արդյունքներից, մայիսի 24-ի դրությամբ Հանրային վստահության խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով համաձայնություն են տվել Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և Անդրիաս Ղուկասյանը։
ԶԼՄ-ներին կրկին խնդրում ենք հնարավորինս տարածել այս հաղորդագրությունը, իսկ մեր առաջարկին չարձագանքած անհատներին նախաձեռողները հորդորում ե մինչև մայիսի 26-ը ներառյալ, հայտնել իրենց դիրքորոշումը մեր առաջարկության վերաբերյալ:
Որևէ արձագանք չստանալու դեպքում այս հաշվետվությունը կդիտարկվի առաջին փուլի արդյունքների ամփոփում, և այնուհետև կդիմենք երկրորդ տասնյակում ընդգրկվածներին՝ խորհրդի կազմի թափուր մնացած տեղերը լրացնելու առաջարկությամբ:
Եթե խորհրդի կազմը մեր բոլոր ջանքերից հետո ունենա թափուր տեղեր, ապա մենք այդ տեղերը կլրացվեն կազմակերպիչների նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Հանրային վստահության խորհուրդը՝ համապատասխան հանրային աջակցության դեպքում, պետք է կատարի հետևյալ գործառույթները.
1. Պաշտպանության ոլորտի ուսումնասիրում-աուդիտ՝ պարզելու համար, թե որքա՞նով են ՀՀ Զինված ուժերը պատրաստ ներկայիս իրավիճակին, այդ թվում՝ ֆինանսական և հանրային վերահսկողության իրականացում Արցախի և ԶՈՒ-երի համար տարիներ շարունակ հավաքագրված դրամական միջոցների ծախսման և զինծառայողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
2. ՀՀ Զինված ուժերի համար հավաքագրվելիք գումարների հետագա ծախսումների հրապարակային վերահսկում և մոնիթորինգ:
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
14:21 03-03-2016
ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն
2983 դիտում
11:27 07-04-2015
Բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանի» շարժման ևս 3 անդամներ
2225 դիտում
15:33 07-04-2015
Ժիրայր Սեֆիլյանը կրկին անազատություն մեջ է. նրան ձերբակալեցին
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»