211652_close_icon
views-count21412 դիտում article-date 18:32 07-04-2015

Ինչպիսին էին Իրանի շահի հարեմի կանայք. բացառիկ լուսանկարներ, որոնք պայթեցրել են համացանցը

Համացանցում հայտնվել են Իրանի պատմության մեջ ամենաերկար թագավորած (47 տարի) տիրակալ Նասեր էդ-Դին Շահ Քաջարի հարեմի կանանց լուսանկարները: Հայտնի է, որ Նասեր էդ-Դինի բազմաթիվ նախասիրությունների թվում է եղել նաև լուսանկարչությունը:1870-ին ռուս լուսանկարիչ Անտոն Սեվրյուգինը ֆոտոսրահ էր բացել Թեհրանում և դարձել Շահի անձնական լուսանկարիչը, իսկ նրա ծառայությունների համար նրան պատվավոր կոչում էր շնորհվել: Սեվրյուգինը կարող էր լուսանկարել միայն շահին և նրա մերձավոր տղամարդ հարազատներին: Շահ Քաջարը միայն իրեն էր իրավունք վերապահել լուսանկարել իր հարեմի կանանց: Ըստ պատմաբանների` նրա հարեմում 100 կին կար: Լուսանկարները բացառիկ են նաև նրանով, որ դրանցում շահի կանայք բավականին ժամանակակից տեսք ունեն և ամենևին էլ կաշկանդված չեն տեսախցիկի առաջ, չնայած այդ շրջանում մուսուլմանական օրենքները արգելում էին դեմքեր պատկերել` անգամ լուսանկարներում: Շատ լուսանկարներում շահի կանայք կարճ կիսաշրջազգեստ են կրում և դա պատահական չէ: Բանն այն է, որ 1873 թ-ին Ալեքսանդր II-ը հրավիրել էր Նասեր էդ-Դին Շահ Քաջարին Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա բալետ էր այցելել: Բալետի պարուհիներն այնպես էին դուր եկել շահին իրենց զգեստով, որ հետագայում նրա կանայք կրում էին միայն այդպիսի կիսաշրջազգեստ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր