765 դիտում
11:34 08-04-2015
Հայաաստանի և Ավստրիայի միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Ապրիլի 8-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:
Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում:
Նմանատիպ նյութեր
2171 դիտում
13:18 28-01-2019
Երևանի պետական համալսարանի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի
1096 դիտում
11:20 05-05-2015
Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»