211652_close_icon
views-count2171 դիտում article-date 13:18 28-01-2019

Երևանի պետական համալսարանի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Հունվարի 29-ին՝ ժամը 11–ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով: Հուշագրի շրջանակում երկու համալսարանները համագործակցելու են համատեղ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական մեթոդների ներդրման, ուսանողների և դասավանդող անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպելու են գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ: Համագործակցության ընթացքում երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետները մշակելու են համատեղ վկայականներ տրամադրելուն ուղղված ակադեմիական կուրսեր: Նախատեսվում է, որ նշված քայլերի իրականացումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կդարձնի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գիտակրթական միակ կենտրոնը: Նոթինգհեմի Թրենթ համալսարանը Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, հիմնադրվել է 1843 թվականին: Այն ունի շուրջ 26,000 ուսանող: Համալսարանը համարվում է Մեծ Բրիտանիայի 15 լավագույն համալսարաններից մեկը: Տեղեկացնենք, որ Նոթինգհեմի Թրենթ համալսարանը, ըստ «The Times»-ի վարկանիշի և «Sunday Times Good University Guide»-ի, 2018 թվականին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն բուհը: Կրթական համակարգի հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Times Higher Education awards»-ի շրջանակում Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ճանաչվել է որպես տարվա լավագույն համալսարան:

Նմանատիպ նյութեր