1801 դիտում
18:14 08-04-2015
Տավուշի մարզպետն ընդունեց մարտական սամբոյի առաջնությունում 3-րդ տեղը գրաված Վահե Օթարյանին
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց մարտական սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում 3-րդ տեղը գրաված, միջազգային կարգի սպորտի վարպետ, իջևանցի մարզիկ Վահե Օթարյանին: Մարզպետը շնորհավորեց Վահեին հաղթանակի կապակցությամբ, մաղթեց նորանոր հաջողություններ և իր պատրաստակամությունը հայտնեց մարզիկին աջակցելու ցանկացած խնդրում:
Մարզպետ Հովիկ Աբովյանը մարզական նվաճման կապակցությամբ Վահե Օթարյանին պարգևատրեց 200 000 դրամ գումարով:
Վահե Օթարյանը սամբոյով սկսել է զբաղվել 6 տարեկանից, այժմ Հայաստանի հավաքականի անդամ է և միջազգային կարգի սպորտի վարպետ: Մարտի 21-22-ը Լեռնային Ղարաբաղում կայացած Հայաստանի Հանրապետության առաջնությունում 52 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն:
Մարտի 26-30-ը Մոսկվայում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ, գրավել է 3-րդ տեղը: Սա, իհարկե, Վահեի առաջին ձեռքբերումը չէ: Նա 3-րդ պատվավոր տեղն է գրավել և Եվրոպայի, և աշխարհի առաջնություններում: Այժմ Վահե Օթարյանը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է մայիսին` Խորվաթիայում:
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
11:17 03-08-2024
3 տարի, բայց արդեն աշխարհի շատ դետեկտիվների շարքում իր հաստատուն տեղը գրաված
Այս բաժնից
730 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
607 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի
892 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ