211652_close_icon
views-count5800 դիտում article-date 21:15 08-04-2015

Սպասվում են ինտենսիվ անձրևներ

[color=#CC0000]Ուշադրություն Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ: Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ: [/color] [color=#3465A4]Հանրապետության տարածքում`[/color] Ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ. 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը ևս 2 աստիճանով: [color=#3465A4] Երևանում՝[/color] Ապրիլի 9-ին, 12-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:

Նմանատիպ նյութեր