211652_close_icon
views-count1295 դիտում article-date 10:42 09-04-2015

Կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «70-ականների սկզբին ծնողներիս հետ ապրիլի 24-ին գնացինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և այնտեղ անմար կրակի մոտ ես տեսա մի հայտնի մտավորականի, որը լաց էր լինում: Զգացմունքների այս ցուցադրական ներկայացումն ինձ արհեստական թվաց, հիմա ինձ թվում է, որ դա նման էր փարիսեցիների հրապարակային աղոթքների, որոնց մասին գրված է Աստվածաշնչում: Այդ ժամանակ ես այդքանը չգիտեի, բայց կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը: Եվս մի հիշողություն՝ կապված այդ օրվա հետ: 1987-ի ապրիլի 24-ին ՍՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց մեր հաղորդումը Աբովյան փողոցի մասին: Ասում եմ «մեր»՝ չնայած իմ դերը չափազանց համեստ էր՝ հաղորդումը պատրաստել էր տաղանդավոր լրագրողների, ռեժիսորների, օպերատորների խումբ՝ վերջերս կյանքից հեռացած Մոնիկա Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ: Մենք չգիտեինք, որ հաղորդումը ցույց են տալու ապրիլի 24–ին՝ վերջին պահին պարզվեց, որ Մոսկվայում որոշվեց հայերին այդպիսի «հաճելի անակնկալ» մատուցել: Հաղորդման մեջ, այնուամենայնիվ՝ Գևորգ Էմինը խոսում էր Ցեղասպանության մասին չափազանց զուսպ և արժանապատիվ: Երբ հաղորդումը եթեր գնաց, «քյարթու» մտավորականներն աղմուկ բարձրացրին, թե ինչու մենք ողջ ուժով չենք ներկայացրել բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքը։ Մենք անընդհատ շեղվում ենք «սխալ հնչերանգի» վրա»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր