2169 դիտում
10:33 09-04-2015
Տաթևի վանական համալիր մոտ տեղադրված170 հազար դոլարանոց «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ տարել են. Ժողովուրդ
«Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթևի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ «բիոզուգարանը» տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Սակայն այստեղից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասել են, որ թանկարժեք «գույքի» անհետացման հետ իրենք կապ չունեն և առաջարկել էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենց նախարարությունը այս պատմության հետ կապ չունի և առաջարկել էլ դիմել Ազգային մրցունակության հիմնադրամ: Կարճ ասած՝ տուն-տունիկ: Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել: Հուսանք, որ, ի վերջո, որևէ մեկը պատասխան կտա պետական միջոցները փոշիացնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
18:52 18-12-2023
Հայտ կներկայացվի՝ Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում
4597 դիտում
21:35 16-06-2014
Բացառիկ հնարավորություն՝ Երևանից դեպի Տաթևի վանական համալիր մեկօրյա շրջագայություն երազողների համար
7386 դիտում
16:18 01-06-2017
Շառլ Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլան, այցելել են «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը