211652_close_icon
views-count1107 դիտում article-date 20:00 09-04-2015

Դիպլոմներ՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին

Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 56 աշակերտները պարգեւատրվել են առաջին կարգի դիպլոմներով։ Երեւանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմներն ու պարգեւներն աշակերտներին է հանձնել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Շնորհավորում եմ դիպլոմների արժանացած բոլոր աշակերտներին ու դպրոցներին, որ առաջատարի դիրքերում են, եւ շնորհակալություն եմ հայտնում այսպիսի աշակերտներ կրթած մանկավարժներին։ Սիրելի՛ աշակերտներ, ձեր պատասխանատվության շնորհիվ է, որ այսօր ունենք այսօրինակ ուսումնասեր, կիրթ, բանիմաց սերունդ, որով կարող ենք հպարտանալ»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Դպրոցականների համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել են Երեւանի հիմնական, միջնակարգ, ավագ եւ մասնավոր դպրոցների 7-12-րդ դասարանների 1935 աշակերտ։ Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 334 աշակերտ, ընդ որում 56 աշակերտ՝ առաջին կարգի, 112-ը՝ երկրորդ կարգի եւ 166-ը երրորդ կարգի դիպլոմների։ Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցել եւ քաղաքապետարանի դիպլոմներով են պարգեւատրվել նաեւ Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, ԱՅԲ կրթահամալիրի աշակերտները։

Նմանատիպ նյութեր