Իրանը պատժամիջոցներից կազատվի միայն իր ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո. Պետդեպ
Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կհանվեն այն ժամանակ, երբ այդ երկիրը կատարի ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների և Գերմանիայի առջև միջուկային ոլորտում իր ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության փոխղեկավար Ջեֆ Ռաթքեն:
Նա հրաժարվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի սուր հայտարարությունները մանրամասն մեկնաբանելուց և միայն նշել. «Մենք հանրային բանակցություններ չենք վարում»: