211652_close_icon
views-count2641 դիտում article-date 11:19 10-04-2015

Մասիսում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո՝ Մասիսի քաղաքապետարանը և Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը 2015 թվականի ապրիլի 11-ին Մասիս քաղաքում անց են կացնելու Խաչքարի օծման հանդիսավոր արարողություն և Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված «Հայոց Ցեղասպանություն 1915. ճանաչում ողջ աշխարհում» լուսանկարների ցուցահանդեսի բացում: ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու բակում գտնվող խաչքարը կօծվի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Միջոցառումներն անց են կացվում «Հիշում ենք: Շնորհակալ ենք: Հավատում ենք ապագային» խորագրով: Խաչքարի օծման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Մասիսի կենտրոնական հրապարակում: Կհնչի Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանի խոսքը: Այնուհետ տեղի կունենա «Հայոց Ցեղասպանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: Ելույթ կունենան Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը, ինչից հետո կանցկացվի համերգային ծրագիր:

Նմանատիպ նյութեր