2227 դիտում
18:45 07-10-2016
Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն
Հոկտեմբերի 7-ին Իսպանիայի Բենալմադենա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Խաչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում:
Արարողությանը մասնակցեին Բենալմադենայի քաղաքապետ Վիկտոր Նավաս Պերեսը, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Մալագա պրովինցիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Քաղաքապետ Պերեսը իր ելույթում կարևորեց հայկական խաչքարի տեղադրումը Բենալմադենայում` ընդգծելով հայ-իսպանական բարեկամության հերթական օրինակը հանդիսացող խաչքարի խորհուրդը և գեղագիտական արժեքը:
Դեսպան Ադոնցն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս հուշարձանը միաամանակ ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները: Ավետ Ադոնցը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող միաձայն որոշում կայացնելու համար:
Նմանատիպ նյութեր
3809 դիտում
18:38 24-04-2017
Իսպանիայի Առնեդո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը