211652_close_icon
views-count4169 դիտում article-date 14:35 10-04-2015

Նարեկն ընկերուհուն շանտաժի է ենթարկել, թե կասի, որ նա կույս չէ եւ աղջկան փորձությունների է ենթարկել

Նարեկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վ կոնտակտե» սոցիալական կայքով ծանոթացել և տանից համակարգչով շփվել է Եղվարդ քաղաքի բնակչուհի Գոհար Գ.-ի հետ: Հաղորդագրություններով միմյանց հետ շփվելու ընթացքում Նարեկ Սիմոնյանը տեղեկացել է, որ Գոհարը նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել և կույս չէ: Այդ տեղեկությունը Գոհարի մորը հայտնելու սպառնալիքով Նարեկ Սիմոնյանը Գոհարից պահանջել և «Վ կոնտակտե» սոցիալական կայքով ստացել է մերկ լուսանկարները, որից հետո Գոհարին շանտաժի եղանակով հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով մերժելու դեպքում տարածել այդ լուսանկարները: Գոհարը ստիպված համաձայնվել է և Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Արմինո» բարի առանձնասենյակներից մեկում նրանց միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն: Դրանից հետո էլ Նարեկ Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է «Գոգ Գ-ն» անվամբ անհատական էջ, որտեղ տեղադրել է Գոհարից ստացած նրա՝ թվով 14 մերկ լուսանկարները: Գոհարի մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու, այն է` նշված անհատական էջը փակելու և այլևս նրան չանհանգստացնելու դիմաց, Նարեկ Սիմոնյանը Գոհարից պահանջել է իր հետ կրկին ունենալ սեռական հարաբերություն և տալ 200.000 ՀՀ դրամ, միաժամանակ առաջարկել է այդ գումարը տալ մաս-մաս: Երևան քաղաքի Խանջյան փողոցում հանդիպելուց հետո միասին գնացել են «Արմինո» բարի առանձնասենյակներից մեկը, որտեղ Նարեկ Սիմոնյանը Գոհարից շորթման եղանակով 50.000 ՀՀ դրամ ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով եւ 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր