52207 դիտում
20:28 18-11-2023
ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի կարգադրությունների հետքերով. Կոտայքի պարեկների ուժեղացված ծառայությունն իր արդյունքն է տալիս. որոշ վայ վարորդներ չէին համարձակվում երթևեկությունը վերածել «աջաբսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևանից մարզեր մեկնող ճանապարհներին Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, ինչն առաջին հերթին ուղղված է անվտանգ երթևեկության պահպանմանը։
Գաղտնիք չէ, որ այս օրերին Երևանից դեպի մարզեր տանող ճանապարհահատվածներում ՀՀ կառավարությունը «Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակիցների հետ շարունակում է հսկայածավալ աշխատանքները՝ ճանապարհաշինարարության ոլորտում։ Աշխատանքների մեկնարկն արդեն մի քանի օր է «Եվրոասֆալտ» ընկերության կողմից իրականացվում է Կոտայքի մարզում։ Ժողովրդի լեզվով ասած Արծվի թևերից մոտ 15 կմ դեպի Սևան «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի աշխատակիցները կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ են կատարում ասֆալտապատման ուղղությամբ։
Նման տիպի ասֆալտապատում ինչպես նշում են վարորդները հիմնականում ավագ սերնդի, տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի՝ ժողովրդի սիրելի Կարեն Սերոբիչի, Կարեն Շինարարի իշխանության տարիներին, ու հիմա նման ասֆալտապատում է կատարվում նշված ճանապարհահատվածում։
Ճանապարհաշինարարների աշխատանքը չխոչընդոտելու համար ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Ա. Խուդինյանի հանձնարարականով շաբաթ և կիրակի օրերին էլ ավելի ուժեղացված ծառայության են անցել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պատճառը կայանում է նրանում, որ որոշ վայ վարորդներ, ովքեր ասես տեր վռազը լինեն, չեն համբերում 5-10 րոպե և փորձում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները, դուրս են գալիս հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող վարորդների համար ու ողջ երթևեկությունը վերածվում է շիլաշփոթի, սակայն պարեկների ներկա լինելը իր դրական արդյունքն է տալիս։
Տեսնելով պարեկներին՝ այդ վայ վարորդները մոռանում են սեղմել գազի սեղմակը, չեն համարձակվում խախտել երթևեկությունը, քանի որ գիտեն՝ եթե հայտնվեցին պարեկի տեսադաշտում, իրենց կատարած խախտման համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ժողովրդին հայտնի նախկին՝ Աբովյանի գայի պոստ։
Այսօր նույնպես պարեկների ուժեղացված ծառայության շնորհիվ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չունեցավ, իսկ ճանապարհաշինարարներն էլ հանգիստ իրենց որակյալ աշխատանքները կատարեցին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+