211652_close_icon

Արդյոք Հայաստանը հնարավորություն ունի՞ աշխարհի համար հետաքրքիր դառնալ այնպես, ինչպես այս օրերին, բայց առանց Քարդաշյանի. 168 Ժամ

views-count2868 դիտում article-date 10:32 11-04-2015
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված. «Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի անդամների այցը Հայաստան շարունակում է լայնորեն լուսաբանվել համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ինչը բավական է՝ այս իրադարձությունը չափազանց դրական համարելու համար: Բայց Քիմ Քարդաշյանը մի քանի օր հետո հեռանալու է Հայաստանից՝ գուցե դրանից որոշակի ժամանակ անց ևս պահպանելով հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Իսկ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի աշխարհի համար հետաքրքիր դառնալ այնպես, ինչպես այս օրերին, բայց առանց Քարդաշյանի կամ որևէ այլ ճանաչված աստղի այցելության: Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի պետություն, որն աշխարհում հայտնի կլինի ոչ միայն՝ հայկական ծագում ունեցող աստղերով, այլ իր կայացվածությամբ, ապահովությամբ, մարդու արժանապատիվ կյանքի համար ստեղծված հնարավորություններով: Սա, թերևս, պետք է լինի գլխավոր հարցը, որի շուրջ իշխանություններին չէր խանգարի մտածել՝ Քարդաշյանին Հայաստանից ճանապարհելուց հետո»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր