Սասի Արտակը խորհրդարանի բակ էր մտել անձնական ավտոմեքենայով. Ժողովուրդ
«Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ «արժանիքի» համար են Ա. Սարգսյանին թույլատրում խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով:
«Աշխատանքային պայմաններից ելնելով՝ Աժ աշխատակազմի ղեկավարը ցանկացած մեքենայի համար կարող է սահմանել Աժ տարածք մտնելու իրավունք: Հաճախ կարելի է Աժ տարածքում տեսնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության մեքենան կամ այլ մեքենա, որը կոնկրետ խնդիր է լուծում: Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև Ձեր նշած մեքենան մտնելու թույլտվություն տալու համար: Այդ մուտքը մեկ անգամյա է եղել»,- պատասխանեց Բաբայանը: Ասել է թե՝ Հրայր Թովմասյանի ճաշակն է թելադրում Աժ բակ մտնողների ցանկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։