Հիլարի Քլինթոնը կաջակցի միջին դասին
Հիլարի Քլինթոնի առաջիկա քաղաքականությունը կենտրոնացած է լինելու միջին դասի ներկայացուցիչների՝ աշխատող կանանց եւ երիտասարդների տնտեսական հիմնահարցերի լուծման վրա: Այս մասին հայտարարել են նրա խորհրդականները:
Նրանց խոսքով, Քլինթոնը, որպես ԱՄՆ նահագահի թեկնածու, խոստանում է հաշտ լինել Կոնգրեսի հետ: Այդ հանգամանքը կարեւոր է՝ Սպիտակ Տան ղեկավարի համար: Հենց այդ բացթողման համար է հաճախ քննադատվում Բարակ Օբաման:
Սպասվում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնն իր առաջադրվելու մասին պաշտոնական հայտարարություն կանի այսօր: