211652_close_icon
views-count891 դիտում article-date 10:41 13-04-2015

ՀՀԿ երիտասարդները «Հոգևորը մեր մեջ» ծրագրի շրջանակներում. լուսանկարներ

Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի «Ավանդատուն» թանգարան, ինչպես նաև «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ: Ծրագիրը կրում էր «Հոգևորը մեր մեջ» խորագիրը: Երիտասարդները ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, մասնակցեցին կիրակնօրյա մատուցվող պատարագին և աղոթք բարձրացրին առ Աստված: Այցելության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան այցելել նաև Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ծանոթանալ Ճեմարանում սովորողների առօրյային: Ձերք բերվեց պայմանավորվածություն` հաջորդ այցի ընթացքում ճեմարանի սաների հետ մասնակցել դասընթացներից մի քանիսին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր