211652_close_icon
views-count13553 դիտում article-date 09:39 14-04-2015

Երևանում 21-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է վարչական շրջանն ազդարարող գովազդային վահանակի մոտ. նա և ուղևորները եղել են ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 16 շենքի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Գրիգորյանը Իսակովի պողոտայում իր վարած Kia մակնիշի 35 PՏ 650 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթյա սյանն ու հայտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ազդարարող գովազդային վահանակի մոտ՝ կանաչ հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 11 շենքի բնակիչ, 21-ամյա Էդգար Պետրոսյանը և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Գեղամ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր