211652_close_icon
views-count721 դիտում article-date 12:27 14-04-2015

Միջազգային վարկատուների հետ համաձայնության չհասնելու դեպքում Հունաստանի կառավարությունը ստիպված կլինի դեֆոլթ հայտարարել

Եթե մինչև ապրիլի վերջ Հունաստանի կառավարությունը պետական պարտքի վերաբերյալ չկարողանա համաձայնություն ձեռք բերել միջազգային վարկատուների հետ, ստիպված կլինի դեֆոլթ հայտարարել: Ինչպես հայտնում է «Financial Times»-ը, Հունաստանի կառավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կառավարությունն այսևս գումարներ չունի պետծառայողների աշխատավարձերը և պետական կենսաթոշակները վճարելու համար, իսկ սրան զուգահեռ կառավարությունը որոշել է հրաժարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից փոխանցված 2,5 մլրդ եվրոյից Այս գումարը Աթենքը սակայն ստիպված կլինի վերցնել մայիս-հունիս ամիսներին, եթե պետական պարտքի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի:

Նմանատիպ նյութեր