211652_close_icon
views-count630 դիտում article-date 12:31 13-06-2015

Այսօր Բրյուսելում կվերսկսվեն Հունաստանի և միջազգային վարկատուների բանակցությունները

Այսօր Բրյուսելում կվերսկսվեն Հունաստանի և միջազգային վարկատուների բանակցությունները: Թեման հեռախոսով քննարկել են վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը: Հիշեցնենք, որ կողմերը համաձայնության չեն եկել բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են Աթենքին 7.2 մլրդ եվրո օգնությունը վերականգնելու համար: Տարակարծությունները հաղթահարելու նպատակով այժմ Հունաստանը պատրաստ է հանդիպակա առաջարկներ ներկայացնել վարկատուներին: Հունաստանի իշխանությունները բախվում են ընտրողների հզոր դիմակայությանը, որոնք չեն ընդունում տնտեսման նոր միջոցների քաղաքականությունը: Միչդեռ Հունաստանը մեծ արագությամբ մոտենում է հնարավոր դեֆոլտին: Նշենք, որ Աթենքը մինչև հունիսի 30-ը պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վճարի 1.6 մլրդ եվրո:

Նմանատիպ նյութեր