211652_close_icon
views-count755 դիտում article-date 13:40 14-04-2015

Սիրիայում ջիհադիստների շարքերում այս պահին շուրջ 6000 եվրոպացի է կռվում

Սիրիայում ջիհադիստների շարքերում կռվող եվրոպացիների թիվը կարող է հասել 6000-ի: Ինչպես հայտնում է «ria.ru», այս մասին «Figaro» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան: ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատարը հստակեցրել է, որ, իրենց գնահատականներով, Եվրոպայի 5000-6000 քաղաքացի, այդ թվում՝ Ֆրանսիայից 1450 հոգի մեկնել է Սիրիա: ԵՄ հանձնակատարն ընդգծել է, որ այս գործընթացը կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել պրոֆիլակտիկ և ոչ թե ռեպրեսիվ գործողությունների վրա, որոնք, որպես կանոն, ուշ են ձեռնարկվում:

Նմանատիպ նյութեր