211652_close_icon
views-count1222 դիտում article-date 11:50 15-04-2015

Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի միջոցառումների շրջանակում երևանաբնակ վետերաններն այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Եռօրյա այցի ընթացքում վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների, վետերանական և այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ: Վետերանները կլինեն նաև ԼՂՀ ՊԲ զորամասերում: Երևանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաև բարձրակարգ սննդով և բուժանձնակազմով:

Նմանատիպ նյութեր