211652_close_icon
views-count2454 դիտում article-date 12:57 15-04-2015

15 օր է՝ Ադրբեջանի տարածքն անցած Անդրանիկից ոչ մի տեղեկություն չկա. ինչո՞ւ նրա մասին հակառակորդը ոչինչ չի հայտնում

Ադրբեջանական տարածքն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանից 15 օր է՝ տեղեկություն չկա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ մայրը պարբերաբար գալիս հարցնում է, թե որդուց ինչ լուր կա, բայց ինքը ասելիք չունի: «Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ոչինչ չեն հայտնում, ոչ էլ Կարմիր խաչից են վերջին նամակից հետո այցելել կամ որեւէ բան ասել: Անորոշ վիճակ է: Չգիտենք էլ, թե ինչու նրա մասին ոչինչ չեն հայտնում»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած Ա. Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել էր իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարանում նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի: «Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր . «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ կողմերը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Միաժամանակ ավելացրել, որ երկխոսությունը իշխանությունների հետ շարունակվում է, որի նպատակներից մեկն է շարունակել պահպանել այցելությունների պարբերականությունը: Հիշեցնենք, որ Ա. Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր, որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Անդրանիկը այս տարվա մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ հակառակորդի կողմն էր անցել: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:

Նմանատիպ նյութեր